Աշխարհ

17.04.2017 16:18


Բելգիացի պատգամավորը բարձրացրել է թուրքերին քաղաքացիությունից զրկելու հարցը

Բելգիացի պատգամավորը բարձրացրել է թուրքերին քաղաքացիությունից զրկելու հարցը

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքներին ծանոթանալուց հետո Բելգիայի դաշնային խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հենդրիկ Բոգարտն առաջարկել է թուրքերին զրկել Բելգիայի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

«Թուրքերի կեսից ավելին քվեարկել է ավտորիտար համակարգի օգտին։ Հիմա պետք է վերջ տալ երկքաղաքացիությունը։ Ընտրե՛ք»,-«Twitter»-ի իր էջում գրել է Բոգարտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը