Ղրղզստանում իշխանությունը բռնի զավթելու փորձի համար մի քանի քաղգործիչ ազատազրկման է դատապարտվել
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանն այսօր՝ ապրիլի 17–ին, երկրի մի շարք քաղաքական գործիչների իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձի համար ազատազրկման տարբեր ժամկետների է դատապարտել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դատարանի վճռով Բեկտուր Ասանովն ու Կուբանիչբեկ Կադիրովը 12 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ ունեցվածքի առգրավմամբ, Էռնեստ Կարիբեկովը՝ 20 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավմամբ», - նշել են դատարանում։
Մեղավոր է ճանաչվել նաև Ղրղզստանի նախկին պետքարտուղար Դաստան Սարիգուլովը, որը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Ավելի վաղ համացանցում տարածվել էին Ջալալ-Աբադսկի մարզի նախկին նահանգապետ Ասանովի, ինչպես նաի Կադիրովի, Կարիբեկովի ու Սարիգուլովի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնցում քննարկվում էր Ղրղզստանում իշխանության բռնի զավթումը։

7or.am