ԵԱՀԿ. «Թուրքիայի հանրաքվեն չի համապատասխանել ԵԽ չափանիշներին»
Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության հայտարարությունում։
«Ընդհանուր առմամբ, հանրաքվեն չի համապատասխանել Եվրախորհրդի չափանիշներին»,–նշվում է հայտարարությունում։
Եվրոպայի Խորհրդարանական ասամբլեայի պատվիրակության ղեկավար Ցեզար Ֆլորին Պրեդան նշել է, որ առաքելությունն ափսոսանք է հայտնում ընտրատեղամասերում քաղաքացիական հասարակությունից դիտորդների բացակայության կապակցությամբ։
ԵԱՀԿ դիտորդների կարծիքով երկրում արտակարգ դրության պայմաններում անցկացված սահմանադրական հանրաքվեի ժամանակ սահմանափակվել են ժողովրդավարական գործընթացի համար անհրաժեշտ հիմնարար ազատությունները։ «Այո»–ի և «ոչ»–ի կողմնակիցների՝ տեղեկացված լինելու պայմաններն անհավասար են եղել։
«Լրագրողների ձերբակալությունները սահմանափակել են ընտրողների համար լիարժեք տեղեկատվության հասանելիությունը»,– ասվում է հայարարությունում։
Հիշեցնենք՝ սահմանադարկան փոփոխություններին կողմ է քվեարկել Թուրքիայի քաղաքացիների 51,2 տոկոսը, ինչը 1,25 միլիոնով ավելի է «ոչ»–ից։

7or.am