Արտակարգ դեպք Շամլուղի հանքավայրում. 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակից, Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փլուզման հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոնի բուժբրիգադի կողմից տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ա. Առաքելյանն աշխատում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում՝ որպես հորատանցող, իսկ դեպքը տեղի է ունեցել աշխատանքի ժամանակ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։