Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիԱլեքսանդր Լապշինը հոսպիտալացվել է Բաքվում: Այս մասին, «Trend»–ի փոխանցմամբ, հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։
Վերջինը նշել է, որ Լապշինը սրտի շրջանում ցավեր է ունեցել, որից հետո տեղափոխվել է Բաքվի մասնավոր կլինիկաներից մեկը. այնտեղ բլոգերի մոտ տախիկարդիա է ախտորոշվել:
Ավելի վաղ Լապշինի կինը՝ Եկատերինան, հայտարարել էր, որ ամուսինն առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը բլոգերին «սև ցուցակ» էր ներառել Արցախ այցելությունների համար: Բելառուսում ձերբակալված բլոգերին Մինսկն արտահանձնել է Բաքվին:
Լապշինը հոսպիտալացվել է
Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը հոսպիտալացվել է Բաքվում: Այս մասին, «Trend»–ի փոխանցմամբ, հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը։

7or.am