Սահմանադրական հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ վկայակոչելով Էրդողանի շրջապատում իր աղբյուրներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներըհիշեցրել է հանրավքեի արդյունքների կապակցությամբ ԵԱՀԿ-ի մտահոգությունը, նշել, որ տեղի են ունեցել խախտումներ թե՛ քվեարկության, թե՛ քարոզարշավի ընթացքում, որի հետևանքով «ոչ»-ի կողմնակիցներն «անհավասար խաղադաշտում» են հայտնվել։ ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պաշտպանել հիմնարար ազատություններն ու իրավունքները։
Թրամփը շնորհավորել է Էրդողանին
Սահմանադրական հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ վկայակոչելով Էրդողանի շրջապատում իր աղբյուրներին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հիշեցրել է հանրավքեի արդյունքների կապակցությամբ ԵԱՀԿ-ի մտահոգությունը, նշել, որ տեղի են ունեցել խախտումներ թե՛ քվեարկության, թե՛ քարոզարշավի ընթացքում, որի հետևանքով «ոչ»-ի կողմնակիցներն «անհավասար խաղադաշտում» են հայտնվել։ ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել պաշտպանել հիմնարար ազատություններն ու իրավունքները։
7or.am