Աշխարհ

18.04.2017 10:57


Էրդողանը՝ ԵԱՀԿ դիտորդներին. «Նախ և առաջ ձեր տեղն իմացեք»

Էրդողանը՝ ԵԱՀԿ դիտորդներին. «Նախ և առաջ ձեր տեղն իմացեք»

Անկարայի նախագահական պալատում իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ դիտորդներին, որոնք նշել էին, որ հանրաքվեն անցել է խախտումներով և չի համապատասխանել միջազգային չափորոշիչներին։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

«Նախ և առաջ ձեր տեղն իմացեք։ Մենք հաշվի չենք առնելու ձեր՝ քաղաքականապես մոտիվացված հաշվետվությունները»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ն զեկույց էր հրապարակել, որում նշվում էր՝ Թուրքիայի հանրաքվեն անցկացվել է «այո»–ի և «ոչ»–ի կողմնակիցների անհավասար հնարավորությունների պայմաններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը