Աշխարհ

18.04.2017 12:35


Հանգստի անցած Հռոմի պապն իր տարեդարձը գարեջրով է նշել (լուսանկար)

Հանգստի անցած Հռոմի պապն իր տարեդարձը գարեջրով է նշել (լուսանկար)

Սուրբ աթոռի պաշտոնաթերթ «L'Osservatore Romano»–ի փոխանցմամբ՝ հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ն իր 90-ամյակը նշել է հարազատ Բավարիայից ժամանած հյուրերի շրջապատում։ Պապն իր տարեդարձի առթիվ գարեջուր է ըմպել։

Նրա կողքին է եղել նաև ավագ եղբայրը՝ մոնսենյոր Գեորգ Ռաթցինգերը։

«The New York Times»–ի փոխանցմամբ՝ պապի նվերների թվում է եղել նաև գերմանական նրբերշիկներով ու ոլորաբլիթներով լի զամբյուղ։

Այս տարի պապի ծննդյան օրը (1927թ. ապրիլի 16) համընկել է Զատկի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը