«Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Անկարայի եվրոպական երազանքի ավարտ»
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Եվրամիության անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ տարվող բանակցությունների ավարտ:
«Դա կնշանակի Անկարայի եվրոպական երազանքի ավարտ, և տասնյակ տարիներ շարունակված բանակցությունները կավարտվեն»,- ասել ե Գաբրիելը:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler.com»–ին հղումով, Գաբրիելը հայտարարել է, որ Անկարայի շահերից չի բխում ԵՄ-ից էլ ավելի հեռանալը` ավելացնելով, որ մոտակա ժամանակահատվածում Թուրքիայի անդամակցության վերաբերյալ որևէ հարց չի գա օրակարգ:
Գերմանիայի գլխավոր դիվանագետը խոսել է նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների մասին` ասելով, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայի դուրս գալը դաշինքից:
«Այսօր էլ ուզում ենք, որ Թուրքիան մեզ հետ մնա. չենք ցանկանում Թուրքիային մեկուսացնել ու հրել Ռուսաստանի կողմ»,- շեշտել է Գաբրիելը:
Աղբյուրը հիշեցնում է՝ ապրիլի 17-ի իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ԵՄ պաշտոնյաների հայտարարություններին, ասել էր, որ իրենց համար այնքան էլ կարևոր չեն եվրաանդամակցության բանակցությունները:
Էրդողանը նշել է, որ հարկ եղած դեպքում իրենք կարող են մի հանրաքվե էլ անցկացնել ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակել-չշարունակելու վերաբերյալ: