Աշխարհ

18.04.2017 18:59


Գիտնականներն աշխարհի կործանման նոր ամսաթիվ են նշել

Գիտնականներն աշխարհի կործանման նոր ամսաթիվ են նշել

Հետազոտողները նախազգուշացնում են, որ այս տարի Երկրի վրա կարող է ահռելի չափերի տիեզերական օբյեկտ ընկնել։ Այս մասին հայտնում է «The Mirror»–ը։

Պարբերականի տվյալներով՝ գիտնականների խումբը տիեզերքում 40 մ տրամագծով մի օբյեկտ է հայտնաբերել, որը մեծ արագությամբ Երկիր է սլանում։ Նրանց հաշվարկներով՝ «տիեզերական եկվորի» հետ բախումը տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի 12–ին։

Օբյեկտի անկումը Երկրի մակերևույթի վրա աղետալի հետևանքների կհանգեցնի։ Դրա հետևանքով մեր մոլորակի հիմնական շերտն ամբողջությամբ կարող է ոչնչանալ, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կլիմայի փոփոխության և Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների ոչնչացման։

Իհարկե, սա աշխարհի կործանման մասին նոր մարգարեություն չէ։ Տիեզերական աղետի հետ կապված նախորդ «ապոկալիփսիսը» կանխագուշակել էին 2015–ի սեպտեմբերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը