Մոսուլում ՌԴ ենթադրյալ քաղաքացի ԻՊ պարագլուխ է ոչնչացվել
Իրաքյան ուժերը Մոսուլում ԻԼԻՊ–ի պարագլուխներից մեկին են ոչնչացրել, որը ենթադրվում է՝ Ռուսաստանի քաղաքացի է։ Իսլամականը հայտնի էր Աբու Հաջիր ար– Ռուսի մականունով։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ տեղական ոստիկանությանը հղումով։
Իրաքի դաշնային ոստիկանության ղեկավար Ռաեդ Շաքերը հայտարարել է, որ ահաբեկիչը ոչնչացվել է Աս Սաուրայում նրա շտաբը հրթիռակոծելու արդյունքում։
Իրավապահ մարմինները, վերլուծելով նրա մականունը, ենթադրել են, որ ահաբեկիչը կարող է ՌԴ քաղաքացի լինել։ Նրա իսկական անվան ու քաղաքացիության մասին տեղեկատվություն դեռևս չկա։
Ավելի վաղ էլ իրաքյան ոստիկանությունը հայտարարել էր Աբու Մուհաջիրա ար–Ռուսի անունով ահաբեկչի ոչնչացման մասին, որը նույնպես հնարավոր է՝ ՌԴ քաղաքացի եղած լինի։

7or.am