Ռուսաստանը վավերացրել է Ուզբեկստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը
Ապրիլի 17-ին Ռուսաստանի նախագահի ստորագրած օրենքով վավերացվել է Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը, որպիսին Ռուսաստանը ստորագրել է նաև Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է razm.info–ն։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության առցանց պորտալում:
2016-ի նոյեմբերին կողմերի միջև ստորագրված այս համաձայնագրի 7-րդ կետով՝ համաձայնագրի կողմերը պարտավոր են մյուս կողմին սպառազինությունը վաճառել իրենց ներքին գներով (այն գներով, որով մատակարարում են իրենց զինված ուժերին):
Համաձայնագրի մյուս կետերը վերաբերում են կողմերի ռազմատեխնիկական համագործակցության, մասնավորապես զենքի գնման, համատեղ արտադրության, երրորդ կողմերի չփոխանցման և այլ պայմանավորվածություններ:
Համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականն իրականացվելու է Ռուսաստանի արտադրած ժամանակակից սպառազինությամբ Ուզբեկստանի զինված ուժերի վերազինման ծրագիր:
Ավելացնենք, որ մինչ այս Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նման համաձայնագրեր կնքել է նաև Հայաստանի, Բելառուսի և այլ դաշնակից պետությունների հետ: