Աշխարհ

18.04.2017 14:55


Ֆունտ ստեռլինգն արժեզրկվել է Մեյի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո

Ֆունտ ստեռլինգն արժեզրկվել է Մեյի՝ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո

Բրիտանական ֆունտ ստեռլինգն արժեզրկվել է ամերիկյան դոլարի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է CNBC–ը։

Իրենց հերթին ավելի քան 1%–ով նվազել են FTSE 100 և Stoxx 600 ինդեքսները։

Հիշեցնենք՝ ընտրությունները նշանակվել են հունիսի 8–ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեյը կարող է թողնել իր պաշտոնը, երբ ավարտի Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացը (Brexit)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը