Եթե նախօրոք իմացել են, որ պարտվելու են, ապա ՍԴՀԿ անդամը սխալ է համարում ընտրապայքարի մեջ մտնելու ՀԱԿ-ի քայլը
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը սխալ է համարում, որ Հայ ազգային կոնգրեսը մտավ թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրությունների պայքարի մեջ, եթե նախապես գիտեր, որ պարտվելու է։
-Ես կարդացի Լևոն Զուրաբյանի հարցազրույցը և ոչինչ չհասկացա, թե ինչո՞ւ պայքարը չի շարունակվում, ինչո՞ւ չի բոքոքարկվել ի սկզբանե, երբ իմացել են, որ ընտրությունները նշանակված են օրենքի խախատումով ( պետք է լինեին դեկտեմբերի 20-ին, եղել են ավելի ուշ)։ Ես այդ բոլորին մեկնաբանություն և տրամաբանական բացատրություն տալ չեմ կարողանում։ Եթե Կոնգրեսը մտնում է մի գործընթացի մեջ, պետք է գոնե ունենա առավելագույն շանս այն շահելու և գնա դրա հետևից։ Եթե նախօրոք իմացել են, որ պարտվելու են և մտել են, ես դա համարում եմ սխալ,- ՄԱԱ-ում հայտարարել է Վ. Շիրխանյանը,- Կոնգրեսը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի այդտեղ հաղթեր, իսկ ընտրություններից հետո պետք է շարունակեր ակտիվ պայքարը Նիկոլ Փաշինյանի համար, որը չի արվել։
Վ. Շիրխանյանը համոզված է, որ հաջողության հասնելու համար Հայաստանում ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես կոլեգիալ մարմին.
-Լիդերը պետք է լինի կոլեգիալ մարմինը, և կոլեգիալ որոշումներ պետք է ընդունվեն։ Դրանք չեղան ո՛չ 1996թ., ո՛չ 1998թ., ո՛չ 2003թ., ո՛չ էլ 2008թ. ։ Այսինքն' այսօր Կոնգրեսի քաղխորհուրդը այն մարմինը չէ, որն ընդունում է որոշումներ և պարտադրում։ Ցավոք, դա այդպես է։ Եթե այդպես չլիներ, Կոնգրեսն ավելի մեծ հաջողությունների կհասներ,- ասել է Վ. Շիրխանյանը՝ ավելացնելով, որ 1996թ. որոշում ընդունողը Վազգեն Մանուկյանն էր, այնուհետև Կարեն Դեմիրճյանը, հետո Ստեփան Դեմիրճյանը, իսկ այժմ' Լևոն Տեր-Պետրոսյանը։

7or.am