Աշխարհ

19.04.2017 11:06


Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություն է անցկացնելու Էգեյան ծովում և Իզմիր նահանգում

Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություն է անցկացնելու Էգեյան ծովում և Իզմիր նահանգում

Մայիսի 2-4-ը Թուրքիայի ժանդարմերիան և առափնյա անվտանգության որոնողափրկարարական ստորաբաժանումները անցկացնելու են Anadolu Yıldızı-2017 («Անատոլիայի աստղ-2017») զորավարժությունը: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Բացի այդ հրամանատարություններից, զորավարժությանը մասնակցելու է նաև Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարարության որոնողափրկարարական աշխատանքների կենտրոնը:

Զորավարժությունը անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլը անցկացվելու է Էգեյան ծովի ջրային և օդային տարածքում, իսկ 2-րդը՝ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Մենեմեն գավառի Դումանլը լեռան շրջանում։ Զորավարժությունը բաց է լինելու մամուլի և օտարերկրյա դիտորդների համար։

Զորավարժությանը նպատակն է զարգացնել Թուրքիայի զինված ուժերի, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության որոնողափրկարարարական ստորաբաժանումների համատեղ գործողություններ իրականացնելու հմտությունները, ստուգել և բարձրացնել այդ ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունավետությունը, հայտնաբերել և հաղթահարել որոնողափրկարարական գործողությունների ժամանակ առաջացող թերությունները:

Զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի տարբեր տեսակ նավեր, ուղղաթիռներ և ինքնաթիռներ:


Այս խորագրի վերջին նյութերը