Աշխարհ

19.04.2017 11:59


Տուսկն իրեն Լեհաստան հարցաքննության կանչելը քաղաքական արշավ է համարում

Տուսկն իրեն Լեհաստան հարցաքննության կանչելը քաղաքական արշավ է համարում

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավայի դատախազություն իրեն հարցաքննելու կանչելը քաղաքական արշավի մի մաս է։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը

«Ես չեմ կասկածում, որ դա քաղաքական արշավի տարր է»,– այսօր՝ ապրիլի 19–ին, Լեհաստան մեկնելուց առաջ լրագրողներին ասել է Տուսկը։

Նշվում է, որ Վարշավայում Տուսկին նրա մի քանի հարյուր կողմնակից կդիմավորի, նաև հայտնի է, որ նրա հակառակորդները ցույց են ծրագրում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Տուսկը Վարշավայի կայարանից մինչև դատախազություն ոտքով կգնա (մոտ 1 կմ)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը