Աշխարհ

19.04.2017 13:09


Հանդիպել են Իլհամ Ալիևն ու Հերբերտ Զալբերը և քննարկել ԼՂ հարցը

Հանդիպել են Իլհամ Ալիևն ու Հերբերտ Զալբերը և քննարկել ԼՂ հարցը

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը գտնվում է Բաքվում։ Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ալիևը գոհունակությամբ հիշել է Բելգիա կատարած իր այցը՝ նշելով, որ արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել։ Նա ընդգծել է, որ մեկնարկել են Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, ինչը Ալիևը համագործակցության զարգացման համար կարևոր քայլ է համարում։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության, շփման գծում տիրող իրավիճակի, բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը