Տիգրան Կարապետյան. «Հայրենասիրական ուժերն ու իշխանությունները պետք է պատրաստ լինեն հետ նահանջի»
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հունվարի 12-ի սահմանադրական որոշման մասին խոսելիս Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, որ համամիտ չէ կարծիքի հետ, թե Սահմանադրական դատարանը հաշվի է առել Դաշնակցության մտահոգությունները. ընդհակառակը՝ ավելի հստակ է ընդգծել այն, ինչ առաջ էր քաշում իշխանությունը։
-Այդպիսով Սահմանադրական դատարանը դարձավ մեղսակից, և արդեն ոչ միայն իշխանությունը, այլև ՍԴ-ն առաջ են քաշում այդ արձանագրությունների վավերացումը։ Ընդհանրապես համարում եմ, որ կան որոշակի նախապայմաններ։ Համենայնդեպս, թուրքերն այդպես են պատկերացնում արձանագրությունները,- ասել է Տիգրան Կարապետյանը։
Նրա կարծիքով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արցախյան հիմնախնդիրների համատեղումն առկա է։ Այդ հայտարարությամբ Վլ. Պուտինն, ըստ Տիգրան Կարապետյանի, ցանկացավ հեռավորություն պահպանել և չմասնակցել «թուրք-ՆԱՏՕ-յական» խաղերին. «Եթե որևէ մեկը հնչեցնում է, որ սխալ է այդ երկու գործոնն իրար խառնելը, ուրեմն դա կա»։ Այդ հայտարարությունը, նրա խոսքերով, հաստատեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Տիգրան Կարապետյանը համոզված է, որ թուրքը շարունակելու է իր աշխատանքը և փորձելու է ամեն կերպ Արցախի գործոնը կապել հայ-թուրքական սահմանի բացման հարցի հետ։
ՍԴ որոշումից հետո Հայաստանը, փաստորեն, Տ. Կարապետյանի համոզմամբ, պատրաստ է վավերացնել արձանագրությունները, եթե Թուրքիան նույնն անի, սակայն քանի որ ինքը համոզված չէ, որ Թուրքիան հենց այնպես կբացի սահմանը, պետք է հայրենասիրական ուժերն ու իշխանությունները պատրաստ լինեն հետ նահանջի՝ այնպես անելով, որ տուժի ոչ թե Հայաստանի վարկանիշը, այլ երևա Թուրքիայի խորամանկ դիվանագիտությունը։
Նա նշել է, որ պետք չէ վախենալ մարտահրավերներից, պետք չէ խաղալ դիմություն և ընդդիմություն. ընդհակառակը՝ պետք է տեղ տալ հայրենասիրական ուժերին, որ իրենք հզոր գործոն լինեն հանրապետությունում։

7or.am