Աշխարհ

19.04.2017 17:13


ԱՄՆ–ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի, Իրանի, ԿԺԴՀ–ի նկատմամբ

ԱՄՆ–ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի, Իրանի, ԿԺԴՀ–ի նկատմամբ

Սպիտակ տունը ծրագրում է խստացնել Սիրիայի, Իրանի և ԿԺԴՀ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է «Financial Times»–ը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին հղումով։

«Զգալի պատժամիջոցներ կսահմանվեն Սիրիայի նկատմամբ,– ասել է նա, –կարծում եմ՝ կարճաժամկետ հեռանկարում, եթե խոսենք դրանց ծավալների մասին, դրանք կվերաբերեն 200 սիրիական կամ Սիրիայի հետ կապված կազմակերպության»։

Ինչ վերաբերում է ԿԺԴՀ–ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, նա նշել է՝ դրանք վերաբերելու են անմիջապես Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին ու ընկերություններին։

«Նախորդ շաբաթ մենք պատժամիջոցներ սահմանեցինք Իրանի դեմ՝ մարդու իրավունքները խախտելու համար, –հավելել է նախարարը,– նոր պատժամիջոցներ էլ կլինեն՝ չկապված միջուկային խնդրի հետ։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք Թեհրանի պահվածքին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը