Միջազգային մամուլը ծաղրանկարներով անդրադարձել է Թուրքիայի հանրաքվեին
Միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի թեմայով ծաղրանկարներ են հրապարակել:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Diken.com.tr»–ին հղումով, բոլոր ծաղրանկարների գլխավոր «հերոսի» դերում պատկերվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Բրիտանական հայտնի «Independent» թերթի ծաղրանկարում Թուրքիայի դրոշի վրա կիսալուսնի տեսքով պատկերված է Էրդողանը, ով պատրաստվում է կուլ տալ քվեատուփը:
«The Guardian»-ն Էրդողանին պատկերել է աշխարհում տիրող խառնաշփոթի ֆոնին:
Նկարի ձախ անկյունում գրված է «Ավերման կրկեսը պարգևատրում է ամենաուժեղ տղամարդուն»: Իսկ Էրդողանը պատկերված է ծանրորդի տեսքով և կանգնած է բանտարկված լրագրողների վրա: Թուրքիայի նախագահի մի ձեռքին պատկերվել է կախաղանի եղանակով մահապատժ իրականացնելու համար նախատեսված պարանը, մյուսին ծանրաձող է, որի ծայրերին գրված է «այո»:
Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու Ավստրալիայում հրապարակվող «The Week»-ն էլ հանրաքվեն նմանեցրել է կատվի ու մկան խաղին, որտեղ կատուն Էրդողանն է, մկներն` ընտրողները: Ծաղրանկարի վրա գրված է. «Քո խնդիրն այն է, որ աշխարհը քեզ ատում է: Քեզ ուժեղ առաջնորդ է պետք»:
«The Times»-ն էլ Էրդողանին սուլթանի տեսքով է պատկերել` ծաղրանկարի վրա ավելացնելով հետևյալ գրությունը. «Թուրքիայի ժողովրդավարության համար նշանակալի օր է: Այդ պատճառով սրա հակառակն ասելը օրենքից դուրս եմ հայտարարում»: