Վաստանի խորհրդարանի ապրիլի 19-ի լիագումար նիստի ընթացքում ծեծկռուք է տեղի ունեցել պատգամավորներ Էմզար Կվիցիանիի եւ Գիգա Բոկերիայի միջեւ: Բանավեճը, որը այնուհետև ծեծկռտուքի է վերաճել, սկիզբ է առել այն ժամանակ, երբ օրենսդիրները քննարկում էին՝ Պետական անվտանգության գործակալության ղեկավարի հաշվետվությանը հետևած հարց ու պատասախանը փակ, թե բաց ձևաչափով անցկացնել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Ընդդիմադիր «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության անդամ Էմզար Կվիցիանին հայտարարել է, որ ոչ մի կարևորություն չունի հարցը փակ, թե բաց ձևաչափով քննարկել, եթե դահլիճում օտար երկրի գործակալ է նստած։ Կվիցիանին նկատի է ունեցել մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի՝ «Եվրոպական Վրասատան»-ի անդամ Գիգա Բոկերիային:
Դահլիճում այնուհետև ծիծաղ է բարձրացել։ Բոկերիան ռեպլիկ է արել Կվիցիանիի հասցեին։ Վերջինս ջուր է լցրել Բոկերիայի վրա՝ փորձելով հարձակվել, սակայն միջամտել են խորհրդարանի անվտանգության աշխատակիցները:
Վրաստանի խորհրդարանում իրար են ծեծել (տեսանյութ)

Տեսանյութը դիտեք՝ այստեղ։