Աշխարհ

20.04.2017 10:15


Հայկական եռագույնը կբարձրացվի ԱՄՆ Նորդ Փրովիդենսի քաղաքապետարանի առջև

Հայկական եռագույնը կբարձրացվի ԱՄՆ Նորդ Փրովիդենսի քաղաքապետարանի առջև

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Նորդ Փրովիդենս քաղաքի քաղաքապետարանի առջև բարձրացվելու է հայկական եռագույնը։

«valleybreeze.com»–ի փոխանցմամբ՝ քաղաքի պաշտոնատար անձինք աջակցում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տեղի գրասենյակի ջանքերին՝ ուղղված Ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը։

Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 13-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը՝ ընդունելով Պալատի անդամ Քեթրին Կազարյանի ներկայացրած բանաձեւը։ Նահանգի դպրոցներում նաև կուսումնասիրեն Հոլոքոսթի ու ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության պատմությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը