Աշխարհ

20.04.2017 10:25


Ըստ Իրանի նախկին նախագահի՝ Թրամփը բռնել է պատերազմի ուղին

Ըստ Իրանի նախկին նախագահի՝ Թրամփը բռնել է պատերազմի ուղին

Վաշինգտոնը դուրս է եկել պատերազմի ուղի. այդ է վկայում ԱՄՆ ՌՕՈւ–ի կողմից կողմից Սիրիայի հրթիռակոծումը։ «Euronews»-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել:

«Կարծում եմ՝ պարոն Թրամփը դուրս է եկել պատերազմի ուղի, չնայած այն խոստումներին, որոնք տվել է իր ժողովրդին: Ես նախկինում էլ ասել եմ, հիմա էլ կկրկնեմ՝ այդ պատերազմը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը կկորցնի աշխարհում իր առաջնորդությունը»,-նշել է նա՝ հավելելով, որ սիրիական ճգնաժամի լուծումը պետք է հիմնվի ոչ թե ռազմական մեթոդների վրա, այլ սիրիացի ժողովրդի շահերը հարգելու:

«Իրան, ԱՄՆ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, մենք բոլորս պետք է միավորենք ջանքերը՝ Սիրիայում անվտանգություն, երկխոսություն, խաղաղություն սահմանելու համար»,- նշել է Ահմադինեժադը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը