Աշխարհ

20.04.2017 10:50


«Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)

«Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորած Օսկար Այզեքն ու Քրիստիան Բեյլը «Facebook»-ում «The Hollywood Reporter»-ի էջում խոսել են ֆիլմի ու Հայոց ցեղասպանության մասին։

Այզեքը խոստովանել է, որ ֆիլմից առաջ Ցեղասպանության մասին ոչինչ չգիտեր.

«Ես ցնցված էի, երբ իմացա, որ ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել: Ինձ համար այս ֆիլմը մեծ դրամա է: Առավել եւս, որ հիմա փախստականների թեման այնքան արդիական է, ի դեպ, նույն տարածաշրջանից (Սիրիա), որտեղ կառավարությունը սպանում է սեփական ժողովրդին, եւ մարդիկ փորձում են փախչել»:

Քրիստիան Բեյլը նույնպես խոստովանել է, որ ոչինչ չի իմացել այդ մասին։

«Դա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում: Հարկավոր է ուշադրություն դարձնել դրան, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն: Թերրի Ջորջը հրաշալի ֆիլմ է ստեղծել, եւ նա ուզում է, որպեսզի ֆիլմն ուսումնական լինի, տեղեկացնի ողբերգության մասին: Նկարահանումների հրապարակում հայեր կային, որոնց տատիկներն ու պապիկները պատմել էին Ցեղասպանության մասին, եւ մենք ուղղակի շփվում ու խոսում էինք նրանց հետ, ինչն օգնում էր կատարել մեր դերը»,–պատմել է դերասանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը