Աշխարհ

20.04.2017 11:22


Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել. թեկնածու չի առաջադրվել

Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել. թեկնածու չի առաջադրվել

Ալբանիայի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել. իշխող, վարչապետ Էդի Ռամոյի գլխավորած կուսակցությունը քվեարկության առաջին փուլում թեկնածու չի առաջադրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Ալբանիայի ընդդիմությունը պահանջում է ձևավորել անցումային կառավարություն՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Եթե հինգերորդ փուլից հետո էլ նախագահ չընտրվի, խորհրդարանը կցրեն:

Խորհրդարանի նախագահ Իլիր Մեթը հայտնել է, որ նման որոշում է ընդունվել նոր նախագահի ընտրության հարցում ընդդիմության հետ երկխոսելու ցանկությունը ցույց տալու և Ալբանիայի բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսենսուսի գալու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը