Եկատերինբուրգում հարբած հայրը մի քանի անգամ որդու գլուխը հարվածել է ասֆալտին
Ցնցող դեպք է տեղի ունեցել ՌԴ Եկատերինբուրգում, որտեղ, ինչպես տեղեկացնում է ՌԴ Քննչական կոմիտեն, ապրիլի 19-ի երեկոյան Կոսմոնավտների փողոցում 39-ամյա հարբած տղամարդը դաժան ծեծի է ենթարկել իր 5-ամյա որդուն: Դեպքի ականատեսները, ովքեր փորձել են կանգնեցնել տղամարդուն, պատմել են, որ նա մի քանի անգամ հարվածել է երեխայի գլուխը ասֆալտին: Անցորդները փորձել են ձերբակալել տղամարդուն, սակայն նրան հաջողվել է փախչել: Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Որոշ ժամանակ անց իրավապահներին հաջողվել է ձերբակալել հանցագործին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով` անչափահասի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով:

7or.am