Աշխարհ

20.04.2017 14:24


Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» դատական հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Hürriyet»–ին հղումով։

ԺԴԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ահմեթ Յըլդըրըմը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի նախագահ Սադի Գյուվենի և հանձնաժողովի մյուս անդամների դեմ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Անկարայի արդարադատության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Ահմեթ Յըլդըրըմը հայտարարել է, որ անհրաժեշտ է չեղյալ համարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:

ԺԴԿ պատգամավորն ընդգծել է, որ այս հանրաքվեն Թուրքիայի Հանրապետության
պատմության մեջ, թերևս, ամենակարևոր հանրաքվեն էր: Նա հիշեցել է, որ ապրիլի 16-ին՝ ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց, ԿԸՀ-ն հանդես է եկել առանց կնիքի քվեաթերթիկների մասին վճռորոշ հայտարարությամբ:

«Կենտրոնական ընտրական հանջձնաժողովի նախագահն ու անդամները բացահայտորեն անտեսել են իրենց պարտականությունները և հենց իրենք են ստվեր գցել հանրաքվեի վրա: Քանի դեռ հանրաքվեի արդյունքները չեն չեղարկվել այս հանրաքվեն հասարակության կողմից օրինական չեն համարվի», - ասել է Յըլդըրըմը:

Պատգամավորը նկատել է տվել, որ երեկ Թուրքիայի մեջլիսը գործել է ընդամենը 4 ժամ, և մեջլիսի աշխատանքների հապշտապ դադարեցման նպատակն այն է եղել, որպեսզի օրակարգ չբերվի հանրաքվեի օրինականության հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը