Աշխարհ

20.04.2017 14:50


Ստամբուլում հանրաքվեի արդյունքերը բողոքարկող ցուցարարաներ են ձերբակալվել

Ստամբուլում հանրաքվեի արդյունքերը բողոքարկող ցուցարարաներ են ձերբակալվել

Թուրքիայում սահմադրական հանրաքվեի արդյունքներից դժգոհ քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր կազմակերպել մի շարք քաղաքներում:

Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` ոստիկանության կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ, ասվում է, որ Ստամբուլում 19 մարդ բերման է եթարկվել, որոնք մեղադրվում են «ցույցերի ժամանակ մարդկանց ուղղորդելու, սադրելու, ինչպես նաև չթույլատրված ցույցերի և հանրահավաքների միջոցով ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու մեջ». փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Ըստ ոստիկանության` նշյալ անձինք ձգտում էին Ստամբուլում այնպիսի իրավիճակ ստեղծել, ինչպես 2013թ. Էր, երբ Ստամբուլի Գեզիի զբոսայգում մոտ 3 ամիս շարունակվում էին բողոքի ակցիաները Թուրքիայի կառավարության դեմ:

Հավելվում է, որ ցուցարարների վերջնական նպատակն է չեղարկել ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմադրական հանրաքվեն:

Այս խորագրի վերջին նյութերը