Լրահոս

20.04.2017 18:15


Սամվել Բաբայան. «Ումի՞ց կամ ինչի՞ համար պետք է փախնեմ». դատարանի որոշումը՝ վաղը

Սամվել Բաբայան. «Ումի՞ց կամ ինչի՞ համար պետք է փախնեմ». դատարանի որոշումը՝ վաղը

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը: Նիստին իր ցանկությամբ ներկա է եղել նաև Բաբայանը, ով հայտարարել է, որ կալանքից ազատվելու դեպքում փախուստի դիմելու կամ իրավապահներից թաքնվելու մտադրություն չունի։

–Ումի՞ց կամ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ,–ընդգծել է Բաբայանը։

Նիստից հետո նրա այս խոսքերը լրագրողներին է փոխանցել փաստաբան Ավետիս Քալաշյանը, ով հավելել է, որ Բաբայանն իր նկատմամբ կիրառված կալանավորումն անհիմն է համարում և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Սակայն, դատախազն ու քննիչն առարկել են՝ առաջին ատյանի դատարանի որոշումը համարելով օրինական ու հիմնավոր, իսկ Ավետիս Քալաշյանի ներկայացրած փաստերի դեմ այդպես էլ ոչ մի հակափաստարկ չեն բերել։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 21–ին՝ ժամը 10։00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը