Աշխարհ

21.04.2017 10:00


ԻՊ–ն ստանձնել է Փարիզի կենտրոնում ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը (տեսանյութ)

ԻՊ–ն ստանձնել է Փարիզի կենտրոնում ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը (տեսանյութ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ապրիլի 20-ի երեկոյան Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։ Հանցագործը կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ՝ սպանելով առնվազն մեկ ու վիրավորելով երկու ոստիկանի։ Այս մասին հայտնում է «Meduza»–ն՝ «SITE Intelligence Group»–ին հղումով, որը մշտադիտարկում է ահաբեկիչների գործունեությունը։

ԻՊ ենթակայության տակ գործող «Amaq» գործակալության տարածած հաղորդագրության մեջ հանցագործը հիշատակված է որպես Աբու Յուսուբ ալ Բելժիկի։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փոխհրաձգությունն ահաբեկչական էր համարել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը