Դատարանը մերժել է Սամվել Բաբայանին կալանքից ազատելու դիմումը
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանքից ազատելու միջնորդությունը։Նիստից հետո Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ որոշումն իր համար սպասելի էր։
Փաստաբանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ դիմելու են Վճռաբեկ դատարան, իսկ եթե վերջինն էլ մերժի իրենց միջնորդությունը, կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Հիշեցնենք՝ նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությանը ներկա էր նաև Սամվել Բաբայանը, ով հայտարարել էր, որ կալանքից ազատվելու դեպքում փախուստի դիմելու կամ իրավապահներից թաքնվելու մտադրություն չունի։ Փաստաբանը փոխանցել է՝ Սամվել Բաբայանն իր նկատմամբ կիրառված կալանավորումն անհիմն է համարում, և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Դատարանը մերժել է Սամվել Բաբայանին կալանքից ազատելու դիմումը
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին կալանքից ազատելու միջնորդությունը։ Նիստից հետո Ս. Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ որոշումն իր համար սպասելի էր։

7or.am