Լրահոս

15.01.2010 15:50


Պետրոս Մակեյանին հրավիրել են ոստիկանություն

Պետրոս Մակեյանին հրավիրել են ոստիկանություն

Այսօր՝ ժամը 16։00-ին, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին հրավիրել են Կենտրոնի ոստիկանության հատուք քննչական բաժին հունվարի 10-ին տեղի ունեցած ԱԺ պատգամավորության ընտրությունների ժամանակ 10/09  ընտրատեղամասում արձանագրված ծեծկռտուքի առնչությամբ։ Պետրոս Մակեյանի խոսքերով՝ ընտրատեղամասի մոտակայքում իր, որդու՝ Կարեն Մակեյանի և Սուրեն Մարտիրոսյանի վրա են հարձակվել մի քանի հաղթանդամ սափրագլուխներ և ծեծի ենթարկել, ինչի հետևանքով Կարեն Մակեյանը քթի կոտրվածք է ստացել։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ Պ. Մակեյանն ասել է, որ իրեն ոստիկանություն որպես վկա են կանչել, բայց չի բացառում նաև, որ կարող են իր դեմ քրեական գործ հարուցել։

-Քանի որ այդ բանդան դեղերի ազդեցության տակ էր, սկզբում մտածում էի՝ կարող է՝ ինքնագլուխ են փորձել գործել, բայց ոստիկանի հիստերիայի մեջ ընկնելը, և հետագայում, երբ իրենք դիմեցին ոստիկանություն, և նաև ոստիկանության ու դատախազության պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ իրենք առնվազն փորձում են պաշտպանել, պարտակել այդ հանցագործներին, իսկ եթե ստացվի մեզ վրա քրեական գործ հարուցել, դրա համար նրանք մատաղներ կանեն։ Ոչ մի բան զարմանալի չէ. մեր 100-ավոր տղաներին ի՞նչ արեցին, կեղծ ցուցմունքով տարան փակեցին։ 1 տարի, 4 ամիս ինձ պահել են։ Ի՞նչ է, ինչ-որ բա՞ն էի արել։

7or.am  

 

Այս խորագրի վերջին նյութերը