-Իմ կարծիքով Սահմանադրական դատարանն իրավական բավական գրագետ և բավարար պատասխան տվեց Թուրքիայի քաղաքական և իրավական համակարգում այս արձանագրությունների հետ կապված տարատեսակ շահարկումներին և մեկնաբանություններին,-լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։
Թե երբ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, թուրքագետը դժվարացել է կանխատեսել, սակայն ասել է, թե այդ ձգձգումը կարող է լինել 2 ամսից մինչև մի քանի տարի. «դա ապացուցել է Թուրքիայի պատմությունը»։
-Ապրիլի 24-ը շատ կարևոր վերջնաժամկետ կարող է լինել թուրքական կողմի համար, բայց չեմ կարող ասել, որ դա ամենավերջնական ժամկետն է։ Թուրքական դիվանագիտությունն ունի բավական հարուստ զինանոց, և եթե քաղաքական իրավիճակն այնպես ձևավորվի, կարող է ապրիլի 24-ի նախօրյակին որոշակի քայլեր անի, որպեսզի շրջանցի կամ հաղթահարի այդ արգելքը ևս,-հայտարարել է թուրքագետն ու նշել, որ թուրքական քաղաքական շրջանակներում և մամուլում բավական տարածված է, թե ապրիլի 24-ը պետք է լինի այն ռուբիկոնը, որը կբաժանի Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների վավերացման և չվավերացման փուլերը։
Ի՞նչ ռուբիկոն կարող է լինել ապրիլի 24–ը

7or.am