Աշխարհ

21.04.2017 14:25


Գերմանիան կրկին զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Գերմանիան կրկին զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Գերմանիան թարմացրել է Թուրքիա այցելող իր քաղաքացիներին ուղղված նախազգուշացումը: Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Demokrathaber.org»–ին հղումով, Գերմանիայի արտգործնախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրված նոր հայտարարությամբ նշել է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո երկրում բողոքի ցույցեր կարող են տեղի ունենալ` խորհուրդ տալով Գերմանիայի քաղաքացիներին հեռու մնալ այդպիսի միջոցառումներից:

«2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրաքվե է անցկացվել: Սպասվում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները պետք է հայտարարվեն ապրիլի վերջին: Չեն բացառվում բողոքի ցույցերն ու մարդկանց կուտակումները: Թուրքիա այցելողներին խորհուրդ է տրվում հեռու մնալ քաղաքական բնույթի հանրահավաքներից ու մարդկանց մեծ կուտակումներից»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը հիշեցնում է՝ Գերմանիան ավելի վաղ ևս նախազգուշացրել էր Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին՝ հանրաքվեից առաջ այդ երկրում հնարավոր ներքին լարվածության թեմայով:

Այս խորագրի վերջին նյութերը