Աշխարհ

21.04.2017 18:55


Ամենադժբախտ ուսանողներն ու աշակերտներն ապրում են Թուրքիայում. PISA

Ամենադժբախտ ուսանողներն ու աշակերտներն ապրում են Թուրքիայում. PISA

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից անցկացվող «Աշակերտների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) շրջանակներում հրապարակվել է 3 զեկույց, որոնցում ներկայացվում է ուսումնասիրություն աշխարհի տարբեր երկրներում աշակերտների կարգավիճակի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Demokrathaber»–ին հղումով, զեկույցների համաձայն` ամենադժբախտ ուսանողներն ապրում են Թուրքիայում, իսկ ամենաերջանիկները` Մեքսիկայում, Ֆինլանդիայում և Նիռերլանդներում: Ծրագրին մասնակցել է 72 երկրից շուրջ 540 հազար ուսանող:

Ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են աշակերտների՝ դպրոցում արձանագրած ուսումնական հաջողությունները, ընկերների և ուսուցիչների հետ հարաբերությունները, և թե ինչպես են նրանք իրենց ժամանակն անցկացնում դպրոցից դուրս, նաև՝ ընտանիքում:

Ոսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Թուրքիան զբաղեցնում է վերջին տեղը «կյանքից գոհ» աշակերտների ցուցակում: Թուրքիան ստացել է ընդամենը 6.12 միավոր`10 հնարավորից:

Նշվում է նաև, որ Թուրքիան Իտալիայից հետո երկրորդ երկիրն է, որտեղ աշակերտները դաս սովորելու ժամանակ սթրես են ապրում (56 տոկոս):

Բացի դրանից, Թուրքիայի դպրոցներում բարձր է նաև բռնության ցուցանիշը: Հարցված աշակերտների 18.6 տոկոսը ասել է, որ ամսվա մեջ մի քանի անգամ բռնության է ենթարկվում:

Այս խորագրի վերջին նյութերը