Է.Շարմազանով. «20% մասնակցությունը ցույց է տալիս, որ Լևոն Տեր–Պետրոսյանի վարկանիշը Հայաստանով մեկ ընկել է»
Գնահատելով թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունները՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Է.Շարմազանովն ասել է, որ այդտեղ Հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, հետևաբար կուսակցությունը շահագրգռվածություն չի ունեցել։ Այդուհանդերձ, նա նշել է.
-Մեզ համար ընդունելի չէ որևէ խախտում, որ կողմից էլ որ լինի։ Քաղաքական գնահատականը հետևյալն է՝ թիվ 10 ընտրատարածքի (որը Երևանի կենտրոնն է և միշտ էլ ունեցել է ժողովրդի մեծ մասնակցություն) այսօր մոտ 20% մասնակցությունը ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը Հայաստանով մեկ ընկել է, այդ թվում նաև քաղաքի կենտրոնում։ Հիմա մեր կոնգրեսական գործընկերները կասեն՝ մենք հաղթել ենք, Նոր տարի է և այլն, և այլն, ես էլ ասում եմ՝ վատ պարողին ոտքերն են խանգարում։
Նա նշել է, որ ՀՀԿ-ն պաշտոնապես որոշում չի կայացրել՝ սատարել, թե չսատարել որևէ թեկնածուի, և ընտրատեղամասերում հանրապետական բնակիչներն իրենց ընտրության հարցում ազատ են եղել։

7or.am