«Ուսանողը տալիս է, դասախոսը՝ վերցնում. ի՞նչ են բաներ հորինել...»
«Կաշառակեր» դասախոսների նկարներներով թռուցիկներ Երևանի փողոցներում գրեթե չկան (հետքն է մնացել), իսկ թեման չի դադարում քննարկման առարկա լինելուց ոչ միայն մամուլի ակումբներում, այլև փողոցներում։ Երկու ուսանող աղջիկներ, օրինակ, մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիքի են ակցիայի վերաբերյալ ասացին.«Ուսանողը տալիս է, դասախոսը՝ վերցնում. ի՞նչ են իրենից բաներ հորինել, սխալ է այս ակցիան»։ Մի ուսանող էլ հակառակը պնդեց.«Լավ են արել, մի քանի հոգի էլ կան, որոնց նկարներմ էստեղ պիտի լինեին» և այսպես շարունակ։
-Սա քրեորեն պատժելի արարք է և ես շատ կուզենայի, որ իմ գործընկերները դատի տային ակցիայի հեղինակներին,- «Հայելի» ակումբում հայտարարել էր ԵՊՀ դասախոս Անուշ Սեդրակյանը։
«ՄԻԱՍԻՆ» շարժման ակտիվիստն էլ, ով ի դեպ, ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ իրենք հիմնվել են իրենց կայքէջի էլ.փոստին ուղարկված նամակների և ուսանողության շրջանում կատարված հարցումների վրա և չեն վախենում։
-Ես միանշանակ կարող եմ ասել, որ ոչ մի սոցիոլոգիական հարցում էլ մեր բուհում չի կատարվել և այդ ամենն ուղղակի թատերականացված ներկայացում է,-պնդում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
«ՄԻԱՍԻՆ»-ի ակտիվիստը բացատրում է, որ հնարավոր չի բոլոր ուսանողների հետ հարցում անցկացնել. թույլ էլ չեն տա։
–Իսկ հարցումներ եղել են և այդ հարցաթերթիկներն էլ պահպանված են,– ասում է ակտիվիստը։
-Սոցիոլոգիական հարցումները դեռ հիմք չեն նման հայտարարությունների համար,-պնդում է ԵՊՏՀ-ի ռեկտոր Յուրի Սուվարյանն ու հավելում, որ, եթե ՄԻԱՍԻՆ-ի երիտասարդները ուզում էին պայքարել,ապա թող «կաշառակեր» դասախոսների ցուցակը ներկայացնեին իրենց ու միասին որոշեին պատասխանատվության ենթարկել նրանց։
«ՄԻԱՍԻՆ»-ի ակտիվիստները վստահ են, որ ակցիան շարունակություն է ունենալու, իրենք էլ չեն լռելու։ Չեն լռում նաև հասարակական կազմակերպությունները։ «Բարեփոխում» կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Կարինե Հակոբյանն, օրինակ, կարծում է, որ «դանակը հասել է ոսկորին» ու պետք է լուրջ մտածել խնդրի շուրջ
- Դե թող դասախոսները դատի տան, եթե անմեղ են իհարկե,-պնդում է նա։ Իսկ կտան դատի, արդյոք, թե՝ ոչ, դեռ պարզ չէ։
- Մեր օրենքով թույլատրված չէ զրպարտության համար խմբակային բողոք ներկայացնելը, այդ պատճառով բուհերի ռեկտորները չեն կարող բողոք ներկայացնել, մնում է դասախոսներն իրենք որոշեն. բողոքել, թե՝ ոչ։ Ինձ դեռ ոչ ոք չի տեղեկացրել բողոքելու մասին,-ասել է Արամ Սիմոնյանը։