Աշխարհ

22.04.2017 10:32


Ջենիֆեր Լոպեսը՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Ջենիֆեր Լոպեսը՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին։

«Խոստումը պահելու» երդում է տվել նաև երգչուհի Ջենիֆեր Լոպեսը:

«Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքներին՝ օգնելով փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և երդվում եմ պահել խոստումը՝ երբեք չմոռանալ»,– «Twitter»-ի իր էջում գրել է Լոպեսը։

Արշավին է միացել նաև սուբերմոդել Հայդի Քլումը՝ «Twitter»-ի իր էջում նշելով. «Ես երդվում եմ երբեք չմոռանալ և օգնել աշխահի երեխաներին»:

Հիշեցնենք՝ Հայաստանում ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա ապրիլի 27-ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը