Աշխարհ

22.04.2017 10:44


Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ 11 մարդ է զոհվել

Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ 11 մարդ է զոհվել

Վենեսուելայում զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ իրավապահների հետ բախումների հետևանքով ուրբաթ օրը գիշերը 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 10 մարդ է սպանվել Կարակասի հարավային շրջաններից մեկում փուռը կողոպտելու փորձի ժամանակ:

Մեկ մարդու էլ գնդակահարել են ակցիայի ավարտին մայրաքաղաք Կարակասի մերձակայաքում։

Հիշեցնենք՝ երկրի ընդդիմությունը և ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը՝ պնդելով որ կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն: Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել ու բանտից ազատել ընդդիմության առաջնորդներին:

Վենեսուելայում եռանիշ սղաճի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պայմաններում առանց այդ էլ վատ ապրող մարդիկ բողոքի ակցիաներ սկսեցին այն բանից հետո, երբ մարտի վերջին դատարանը նախագահ Նիկոլաս Մադուրոյին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Վենեսուելայի խորհրդարանում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը