Պետրոս Մակեյան. «Ինչքան էլ սրանք այդ որակն ունեն, բայց հողերը հանձնելու հարցում մի քիչ կասկածում եմ»
-Երբ տեսնում ես, որ ավելի ակտիվ գործողություններով աջակցում ես դրսի ուժերին և այս հանցագործներին մղում ես Ղարաբաղը հանձնելուն կամ Ցեղասպանությունն ուրանալուն, կարծում եմ՝ սխալ են,- «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է այդ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ պատասխանելով «Դժգոհ չե՞ք ՀԱԿ-ի սպասողական վիճակից» հարցին։
-Բայց երբ վարչախումբը փորձի հողերը հանձնելու իրական խնդիր դնել, կարծում եմ՝ ՀԱԿ-ը կսկսի իր ակտիվ գործողությունները,- հավելել է նա։
«Նշանակում է, որ այս իշխանությունների կողմից ԼՂ-ի հողերը հանձնելու վերաբերյալ մտավախություն դեռևս չունե՞ք»,- հետաքրքրվել են լրագրողները, ինչին ի պատասխան Պ. Մակեյանն ասել է.
-Ես մամուլով հանդես եմ եկել և ասել եմ, որ ինչքան էլ սրանք այդ որակն ունեն, բայց հողերը հանձնելու հարցում մի քիչ կասկածում եմ։ Կապրենք, կտեսնենք, ի՞նչ ասեմ։

7or.am