«Time» ամսագրի անդրադարձը «Խոստումը» ֆիլմին (տեսանյութ)
Ամերիկյան «Time» ամսագիրն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին՝ գրելով, որ ֆիլմի հիմքում ընկած են պատմական իրողություններ:
«1915թ. ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Օսմանյան կայսրության կողմից, որը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը։ Ցեղասպանություն տերմինը դեռևս մնում է վիճահարույց դեպքերից ավելի քան մեկ դար անց»,–գրում է պարբերականը՝ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցությունը Թուրքիայում ապրող ամենամեծ քրիստոնյա փոքրամասնությանը՝ հայերին բնաջնջելու ծրագիր է մշակել, որի արդյունքում հայերի ունեցվածքը բռնագրավվել է, ժողովրդին ենթարկել են տեղահանման դեպի սիրիական անապատ, որի ընթացքում շատերը մահացել են:
«1914թ-ին Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2.1 միլիոն հայ, իսկ մինչև 1922թ-ը մոտ 387,800 հայ մնաց»,- ասված է հոդվածում:
Նաև նշում է, որ հայերը ավելի քան մեկ դար պայքարում են, որ Թուրքիայի և աշխարհի մյուս երկրների իշխանությունները Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները որակեն որպես Ցեղասպանություն:
Նաև հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրժեց իր նախընտրական խոստումը և Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված իր ելույթում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը:

7or.am