Կանադայի վարչապետի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այս օրը մենք հավաքվում ենք՝ հարգելու մեկ դար առաջ տեղի ողբերգության զոհերի հիշատակը: 2015 թվականին Համայնքների պալատը միաձայն հայտարարություն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին:
Այս օրը պատվում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անարդար կերպով կորցրեցին իրենց կյանքներն ու տառապեցին ցեղասպանության պատճառով:
Հարգանքի տուրք ենք մատուցում նրանց ու նրանց ժառանգներին, որոնցից շատերը բնակվում են Կանադայում: Այս առիթով կանադացիները, անկախ իրենց հավատքից ու էթնիկ պատկանելիությունը, միասնական են հանդիսավոր հիշատակման մեջ և վերահաստատում են իրենց նվիրվածությունը՝ վստահանալով, որ մենք երբեք անտարբեր չենք լինի ատելության կամ բռնության որևէ դրսևորման հանդեպ:
Խնդրում միանալ ինձ խաղաղության ու փոխադարձ հարգանքով բնորոշվող ապագայի հանդեպ իմ հույսի մեջ»:

7or.am