Աշխարհ

23.04.2017 20:24


Լևոն Արոնյանը հաղթել է GRENKE Chess Classic միջազգային մրցաշարում

Լևոն Արոնյանը հաղթել է GRENKE Chess Classic միջազգային մրցաշարում

Գերմանիայի Բադեն Բադենում ավարտվել է Grenke Chess Classic շախմատային մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիան: Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը վաղաժամկետ ձևակերպել էր չեմպիոնությունը: Արոնյանը չի կրել ոչ մի պարտություն՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:

Երկրորդ տեղը 4-ական միավորով կիսել են Կարուանան ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը