Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Ֆրանսիայում ավարտվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Երկրորդ փուլը մայիսի 7-ին է նախատեսված։
Նախնական արդյունքներով՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 23 տոկոսը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ձայների 22.5 տոկոսով: Պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է ձայների 20 տոկոսը, ծայրահեղ ձախակողմյան թևից Ժան-Լյուկ Մելանշոնը՝19 տոկոսը:
Փաստորեն, երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը և Մարին Լե Պենը:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ՝ մեծամասնական ընտրակարգով և երկու փուլով։ Առաջադրվել էր 11 թեկնածու։
Քվեարկելու իրավունք ուներ շուրջ 47 մլն քաղաքացի։ Գործում էր 66500 ընտրատեղամաս։
Հաղթող թեկնածուն առաջին կամ երկրորդ փուլում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, սակայն սկսած 1958 թվականից՝ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, դեռ որևէ մեկին չի հաջողվել հաղթել առաջին փուլում։
Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները
Ֆրանսիայում ավարտվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Երկրորդ փուլը մայիսի 7-ին է նախատեսված։
Նախնական արդյունքներով՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 23 տոկոսը։ Երկրորդ տեղում է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ ձայների 22.5 տոկոսով: Պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է ձայների 20 տոկոսը, ծայրահեղ ձախակողմյան թևից Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 19 տոկոսը:

7or.am