Լրահոս

15.01.2010 16:59


Թուրքիայում ինչպիսի՞ն է տրամադրվածությունը հայ–ադրբեջանական գործընթացների վերաբերյալ

Թուրքիայում ինչպիսի՞ն է տրամադրվածությունը հայ–ադրբեջանական գործընթացների վերաբերյալ

Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե Թուրքիայում ինչպիսի՞ն է տրամադրվածությունը հայ-ադրբեջանական գործընթացների վերաբերյալ՝ բոլորովին վերջերս Թուրքիայում գտնված թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է.

-Թուրք հասարակության կարծիքն արտահայտող քաղաքական ուժերի մեջ բավական տարածված է այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում պետք է որոշակի լուծումներ լինեն, ինչը թույլ կտա, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ լինի, և զարգանան։

Թուրքագետի հաղորդմամբ՝ հասարակության մի մասը, որը մեծամասնություն է կազմում, պահանջում է և կողմ է, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերություններում լինեն ադրբեջանանպաստ զիջումներ։

-Այդ զիջումները տարբեր են՝ 1-2 շրջանների հանձնումից մինչև ամբողջ Ղարաբաղի հանձնումը։ Թուրքական հասարակության մեջ կա մի շերտ ևս, որը կարծում է, թե հայ-թուրքական հարաբերությունները պետք է առանձին զարգանան հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Սակայն այդ շերտը բավական փոքր թիվ է կազմում,-տեղեկացրել է Ռ. Մելքոնյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը