Ադրբեջանում չեն հեռարձակում ռուսական ТНТ-ն ու ТНТ-4-ը՝ Հայոց ցեղասպանության մասին նյութերի պատճառով
Ադրբեջանում մի շարք մալուխային օպերատորներ դադարեցրել են ռուսական ТНТ ու ТНТ-4 հեռուստաալիքների հեռարձակումը։ Մեծ լսարան ունեցող ռուսական ժամանցային այդ հեռուստաալիքների հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո, իսկ մինչ այդ դրանց կփոխարինեն թուրքական հեռուստաալիքները: Այս մասին հայտնում է Ազատություն-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտոնական բացատրության համաձայն՝ հեռարձակումը դադարեցվում է Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների պատճառով:
Ռուսական կողմը առայժմ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այդ քայլին: Հեռուստաընկերությունների կայքէջերում չի նշվում, թե Հայոց ցեղասպանության մասին ինչ նյութեր են նախատեսում եթեր հեռարձակել:

Մանրամասները՝ Ազատությունում։