Ենթադրվում է, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղ չի գտնի Թրամփի ուղերձում
Իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներով հայտնի թուրքական անվանի թերթերից «Posta»-ի կայքն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլքսանչորսյան իր ուղերձում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» եզրաբառը: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփը մինչև հիմա դեռ ոչ մի խոսք չի ասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով, ու ենթադրվում է, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը տեղ չի գտնի նրա ուղերձում: Ավելի հավանական է համարվում այն ակնկալիքը, որ Թրամփն իր նախորդի նման կգերադասի «Մեծ եղեռն» ձևակերպումը՝ հայերեն հնչողությամբ:
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, այլ հանձնաժողովների նախագահներ և ընդդիմադիր կոնգրեսականներ (83 հոգի) նամակով դիմել են Սպիտակ տան ղեկավարին՝ ապրիլի 24-ին «ցեղասպանություն» եզրաբառն օգտագործելու համար»,- տեղեկացնում է «Posta»-ն:
Բայց քանի որ մայիսի 15-16-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ապա ենթադրվում է, որ նա չի ցանկանա հանդիպումից առաջ լարվածություն ստեղծել «ցեղասպանություն» տերմինի օգտագործման պատճառով: