Աշխարհ

24.04.2017 14:00


«Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականությունը մեր օրերում գործադրում է քրդերի նկատմամբ»

«Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականությունը մեր օրերում գործադրում է քրդերի նկատմամբ»

Դիարբեքիրում հիմնված «Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «evrensel.net»–ին հղումով, հայտարարության մեջ նշվում է, որ պատմության ընթացքում թուրքական պետության վարած «մեկ պետություն, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետևանքով Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները ենթարկվել են ցեղասպանության և ասիմիլյացիայի: Այդ գործընթացը շարունակվում է նաև, ցավոք, հիմա:

Հայտարարության մեջ հիշատակվում է 1.5 մլն հայ զոհերի մասին և առ այսօր թուրքական պետության՝ խնդրի հետ առերեսվելու խուսափողականության մասին:

«Հենց այդ ժխտողականության արդյունքում Թուրքիան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած ցեղասպանության քաղաքականությունը արդեն մեր օրերում գործադրում է քրդերի նկատմամբ»:

Հայտարարության մեջ դատապարտվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, թուրքական իշխանություններին կոչ է արվում հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Կոնգրեսը վշտակցություն է հայտնում հայ ժողովրդին, ու որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման ողբերգություններ, Քրդստանի և Թուրքիայի ժողովուրդներին համախմբության է կոչում:

Այս խորագրի վերջին նյութերը