Աշխարհ

24.04.2017 15:22


Ժիրինովսկի․ «Հայաստանի հետ լավ հարաբերությունները Թուրքիայի համար ձեռնտու են»

Ժիրինովսկի․ «Հայաստանի հետ լավ հարաբերությունները Թուրքիայի համար ձեռնտու են»

Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ձեռնտու կլիներ բոլորին: Այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Թուրքիան վաղուց պետք է փոխեր իր դիրքորոշումը, առավել ևս, որ դժվար է հերքել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների, առաջին հերթին` հայերի սպանությունը: Եթե Անկարան մեղմացներ իր դիրքորոշումը, վաղուց կսկսեր վերականգնել Հայաստանի հետ լավ հարաբերությունները, քանի որ դա ձեռնտու է Թուրքիային: Հայաստանն ուղիղ կապ է Եվրոպայի հետ: Այսինքն, դա ձեռնտու է կոմերցիոն տեսանկյունից»,-ասել է Ժիրինովսկին:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ Հայոց ցեղասպանության հարցով Վաշինգտոնի դիրքորոշման հնարավոր փոփոխությունը՝ Ժիրինովսկին նշել է․

«ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է գրեթե բոլոր նահանգների կողմից, բազմիցս բարձրաստիճան անձինք, այդ թվում նաև ԱՄՆ նախագահները, կողմ են արտահայտվել այդ հարցի քննարկմանը: Դաշնային մակարդակով ճանաչման բացակայությունը կապված է այն բանի հետ, որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կարևորագույն դաշնակից է Մերձավոր Արևելքում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը