Աշխարհ

24.04.2017 15:35


Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել

Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել

Պաշտոնական Անկարան, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականությանը և իրականությունը կեղծելու համար գործի դնելով բոլոր հնարավոր և անհնար միջոցները, այս անգամ ապրիլի 24-ին Ցեղասպանության եղելությունը հերքող գիրք է հրատարակել:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Yenişafak»–ին հղումով, «Դեպի տեղահանություն տանող ճանապարհը» խորագրով գիրքն, իբր, ներառում է օսմանյան արխիվներից վերցված փաստեր:

Գիրքը հանրությանը ներկայացրել է Թուրքիայի պետական արխիվների տնօրեն Ուղուր Ունալը: Նա նշել է, որ 700 էջից բաղկացած գրքում «ներկայացվում են փաստեր հայերի ապստամբության և հայերի կողմից կազմակերպված մահմեդականների կոտորածների մասին»:

Ունալը տեղեկացրել է նաև, որ օսմանյան արխիվների՝ հայկական հարցին վերաբերող բոլոր փաստաթղթերը շուտով կթվայնացվեն և հասանելի կլինեն ողջ աշխարհին:

Այս խորագրի վերջին նյութերը